Սովորեք հայերեն

Սովորեք հայերեն

2018 թ-ի սեպտեմբերից սկսած  «Հայոց լեզու և մշակույթ» դասընթացը ներգրավված է Լիսաբոնի համալսարանի Գրերի ֆակուլտետի ուսումնական ծրագրում: Դասընթացին կարող են մասնակցել Լիսաբոնի համալսարանի ուսանողները և 16 տարին լրացած ցանկացած այլ անձ:

Դասախոսություններն իրականցնում է դասախոս ազգությամբ հայ Լիա Խաչիկյանը:

Դասընթացը նախնական մակարդակներում (A1 և A2՝ ըստ Օտար լեզվի տիրապետման համաեվրոպական ստանդարտների-ՕԼՏՀՍ (անգլերենով՝ CEFR)) վարվում է պորտուգալերենով, իսկ միջին մակարդակներից (B1, B2, C1 և C2՝ ըստ ՕԼՏՀՍ-ի) սկսած՝ հայերենով: Յուրաքանչյուր մոդուլի (մակարդակի) տևողությունը մեկ կիսամյակ է՝ շաբաթական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների հաար դիմել՝

Լիսաբոնի համալսարանի Գրերի ֆակուլտետի Ընդհանուր լեզվաբանության և ռոմանական լեզուների բաժին՝ secretariadolac@letras.ulisboa.pt

Դասընթացի պատասխանատու՝  lia.khachikyan@campus.ul.pt

admin