Նորություններ

Ասոցիացիայի կառավարման մարմինների երեք նոր անդամների անվանակոչում

2019 թվականի հունվարի 5-ին տեղի ունեցավ Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության 2019 թվականի առաջին աշխատանքային հանդիպումը: Միության Կառավարման մարմինները, երեք անդամների հրաժարականից հետո, համալրվեցին նոր անդամներով` Բրունո Մացեդո Գործադիր մարմինում, Վարուժան Բարտիկյան Գլխավոր Ասամբլեայում և Ռենատո Լոուրեյրո Վերահսկողության մարմինում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2019 թվականի գործունեության ծրագիրը և ռազմավարական խնդիրները:

Նորություններ

Ամանորյա սկիզբ նիստ

2019 թվականի հունվարի 7-ին, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում, Գալուստ Գուլբենկյան Հիմնադրամում, Հիմնադրամի Տնօրենների Խորհրդի կողմից կազմակերպված՝ Նոր տարվա մեկնարկին նվիրված մշակութային իրադարձությունների շրջանի ընթացքում, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախաձեռնությամբ, առաջին անգամ Պորտուգալիայում հանդիսատեսին ներկայացվեց հայ երգահավաք-կոմպոզիտոր Կոմիտասի «Երգ օրհնութեան» երգը: Երգը կատարեց Գալուստ Գուլբենկյան Հիմնադրամի աշխատակիցներից կազմված Անիմատո երգչախումբը:

Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միությունն իր խորին շնորհակալությունն է  հայտնում երգչախմբի բոլոր անդամներին՝ նախադեպը չունեցող կատարման համար:

Նորություններ

Լիսաբոնի եւ Երեւանի թանգարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցություն

2019 թվականի հունվարի 10-ին Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախագահ պրն. Վահե Մխիթարյանը և Լիսաբոնի թանգարանի տնօրեն տկն. Ժուանա Սոուզա Մոնտեյրուն, աշխատանքային հանդիպման ընթացքում, քննարկեցին Երևան և Լիսաբոն քաղաքների թանգարանների միջև համագործակցության ծրագրերի մշակման հնարավորություններն ու հեռանկարները: Քննարկված ծրագրերը նպատակ ունեն խթանել թանգարանային պրակտիկայի և տեխնիկայի զարգացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև՝  թանգարաններին վերաբերող տեղեկությունների տարածումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Լիսաբոնի թանգարանի կողմից հանրությանն առաջարկվող կրթական և մշակութային գործունեությանը Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության և Կոնսոնանսիա նվագախմբի մասնակցության հեռանկարները:

Նորություններ

Հանդիպում Dr. Manuel Veiga

2019 թվականի հունվարի 29-ին, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության գործունեության շրջանակներում, Միության ներկայացուցիչները՝ ի դեմս Միության նախագահ պրն. Վահե Մխիթարյանի և Վարչության անդամ  տ. Ելենա Րիաբովան, գործնական հանդիպում ունեցան Լիսաբոնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախագահ պրն. Մանուել Վեյգայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիսաբոն և Երևան քաղաքների վարչական մարմինների՝ կինոյի, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի ոլորտներում մշակութային փոխանակման ծրագրերի ստեղծմանն, ինչպես նաև՝  Լիսաբոնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության և Կոնսոնանսիա լարային նվագախմբի միջև համագործակցության հնարավորություններին ուղղված հարցեր:

Հանդիպումը երկկողմանիորեն որակվեց որպես օգտակար և արդյունավետ՝ հանդիսանալով, երկու քաղաքների միջև, մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման և գործարկմանն ուղղված առաջին քայլ: