Նորություններ

Նորություններ

Զարգացման նոր հեռանկարներ հայ-պորտուգալական կրթական համագործակցության ոլորտում

Ուրախ ենք տեղեկացնել, որ Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախածեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ`Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ու Լիսաբոնի Բարձրագույն Տեխնիկական ինստիտուտի ( Instituto Superior Técnico) միջև կնքվեց Միջազգային համագործակցության համաձայնագիր:Երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կնքված այս համաձայնագիրը հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, այդ թվում մասնագետների, փորձագետների և ուսանողների փոխանակում: Հնարավոր կլինի իրականացնել նաև երկու կողմերի ասպիրանտների և դոկտորանտների գիտական պրակտիկայի կազմակերպում, մասնակցել գիտական դրամաշնորհային ծրագրերին և այլն։Համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ու Բարձրագույն տեխնիկական ինստիտուտի ռեկտոր Ռուժերիու Կոլասուն:Ավելացնենք որ Լիսաբոնի Բարձրագույն տեխնիկական ինստիտուտը ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության և տեխնոլոգիայի պորտուգալական ամենամեծ ու նշանավոր համալսարանն է։Ֆոտոնկարում`ռեկտոր Ռուժերիու Կոլասուի հետ

Նորություններ

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աշխատակիցների առաջին այցը Հայաստան

Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միությունը և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աշխատակիցների Ասոցիացիան ուրախությամբ հայտարարում են, որ հիմնադրամի 24 աշխատակիցների եւ ընտանիքի անդամների համար կազմակերպել  են այց դեպի Հայաստան:

Այս մեծ ուղևորությունը նախատեսվում իրականացնել գալիք Հոկտեմբերին և կազմելու են Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մասը:

Ճանապարհորդության նպատակն է բացահայտել Գյուլբենկյանի ծագման երկիրը, իր աշխարհագրությունը, ժողովուրդը եւ մշակույթը: Նախատեսված է այցելել հյուսիսից դեպի հարավ ընկած ընթարցակ տարածություն:

Այսպիսի բազմաթիվ պորտուգալական խմբի ուղեւորությունը Հայաստան կլինի առաջինն եւ հույս ունենք, որ կդառնա գալիք նմանատիպների սկիզբը:

Այդ պատմական այցի վերաբերյալ հաղորդումը կներկայացվի համապատասխանորեն:

Նորություններ

Լիսաբոնի համալսարանի Բանասիրական ֆակուլտետում «Հայոց լեզու եւ մշակույթ» դասընթացի…

Ուրախ ենք տեղեկացնել որ Լիսաբոնի համալսարանի Բանասիրական ֆակուլտետում 2018/2019 ուսումնական տարեշրջանի առաջին եւ երկրորդ կիսամյակների ընթացքում դասավանդված «Հայոց լեզու եւ մշակույթ» դասընթացը ավարտվեց մեծ հաջողությամբ:

Դասընթացի դասախոս և Պորտուգալիա- Հայաստան Բարեկամության Միության խորհրդի անդամ Լիա Խաչիկյանի կողմից մշակված ուսումնական նախագծի համաձայն, օտարերկրյա ուսանողները արդեն իսկ ունեն համապատասխան բառապաշար, հնչյունական եւ օրթոգրաֆիկ գիտելիքներ, որպիսզի կարողանան հայերենով ստեղծել կարճ երկխոսություններ, օգտագործել ընդունված խոսակցական արտահայտություններ և գրել կարճ տեքստեր!

Շնորհավորում ենք մեր ուսանողներին եւ Լիա Խաչիկյանին:

Ցանկանում ենք մեր շնորհակալությունն հայտնել Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամին դասընթացը ֆինանսավորելու, Հայաստանի Սփյուռքի նախարարությանը ուղարկած գրքերի և դասավանդման նյութերի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայկական Վիտուալ Համալսարանին հայերեն լեզվի ուսուցման առցանց հարթակի ազատ օգտագործման համար:

Շարունակելի 2019/2020 ուսումնական տարում!

Կից` որոշ աշակերտների գրած տեքստերը:

Նորություններ

Guided visit to “Calouste: a life, not an exhibition”

Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Հայկական Համայնքների Բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը ներկայացնում է Գալուստ Գյուլբենկյանի կյանքին նվիրված ” Մեկ կյանք, ոչ թե ցուցահանդես” անվանագրով ցուցահանդեսը:

Այս այցը կազմակերպվել էր Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության, Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայկական Վիրտուալ Համալսարանի համագործակցության շրջանակներում:

Նորություններ

Ասոցիացիայի կառավարման մարմինների երեք նոր անդամների անվանակոչում

2019 թվականի հունվարի 5-ին տեղի ունեցավ Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության 2019 թվականի առաջին աշխատանքային հանդիպումը: Միության Կառավարման մարմինները, երեք անդամների հրաժարականից հետո, համալրվեցին նոր անդամներով` Բրունո Մացեդո Գործադիր մարմինում, Վարուժան Բարտիկյան Գլխավոր Ասամբլեայում և Ռենատո Լոուրեյրո Վերահսկողության մարմինում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2019 թվականի գործունեության ծրագիրը և ռազմավարական խնդիրները:

Նորություններ

Ամանորյա սկիզբ նիստ

2019 թվականի հունվարի 7-ին, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում, Գալուստ Գուլբենկյան Հիմնադրամում, Հիմնադրամի Տնօրենների Խորհրդի կողմից կազմակերպված՝ Նոր տարվա մեկնարկին նվիրված մշակութային իրադարձությունների շրջանի ընթացքում, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախաձեռնությամբ, առաջին անգամ Պորտուգալիայում հանդիսատեսին ներկայացվեց հայ երգահավաք-կոմպոզիտոր Կոմիտասի «Երգ օրհնութեան» երգը: Երգը կատարեց Գալուստ Գուլբենկյան Հիմնադրամի աշխատակիցներից կազմված Անիմատո երգչախումբը:

Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միությունն իր խորին շնորհակալությունն է  հայտնում երգչախմբի բոլոր անդամներին՝ նախադեպը չունեցող կատարման համար:

Նորություններ

Լիսաբոնի եւ Երեւանի թանգարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցություն

2019 թվականի հունվարի 10-ին Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախագահ պրն. Վահե Մխիթարյանը և Լիսաբոնի թանգարանի տնօրեն տկն. Ժուանա Սոուզա Մոնտեյրուն, աշխատանքային հանդիպման ընթացքում, քննարկեցին Երևան և Լիսաբոն քաղաքների թանգարանների միջև համագործակցության ծրագրերի մշակման հնարավորություններն ու հեռանկարները: Քննարկված ծրագրերը նպատակ ունեն խթանել թանգարանային պրակտիկայի և տեխնիկայի զարգացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև՝  թանգարաններին վերաբերող տեղեկությունների տարածումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Լիսաբոնի թանգարանի կողմից հանրությանն առաջարկվող կրթական և մշակութային գործունեությանը Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության և Կոնսոնանսիա նվագախմբի մասնակցության հեռանկարները:

Նորություններ

Հանդիպում Dr. Manuel Veiga

2019 թվականի հունվարի 29-ին, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության գործունեության շրջանակներում, Միության ներկայացուցիչները՝ ի դեմս Միության նախագահ պրն. Վահե Մխիթարյանի և Վարչության անդամ  տ. Ելենա Րիաբովան, գործնական հանդիպում ունեցան Լիսաբոնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախագահ պրն. Մանուել Վեյգայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիսաբոն և Երևան քաղաքների վարչական մարմինների՝ կինոյի, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի ոլորտներում մշակութային փոխանակման ծրագրերի ստեղծմանն, ինչպես նաև՝  Լիսաբոնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության և Կոնսոնանսիա լարային նվագախմբի միջև համագործակցության հնարավորություններին ուղղված հարցեր:

Հանդիպումը երկկողմանիորեն որակվեց որպես օգտակար և արդյունավետ՝ հանդիսանալով, երկու քաղաքների միջև, մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման և գործարկմանն ուղղված առաջին քայլ: