Հանդիպում Dr. Manuel Veiga
2019 թվականի հունվարի 29-ին, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության գործունեության շրջանակներում, Միության ներկայացուցիչները՝ ի դեմս Միության նախագահ պրն. Վահե Մխիթարյանի և Վարչության անդամ տ. Ելենա Րիաբովան, գործնական հանդիպում ունեցան Լիսաբոնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախագահ պրն. Մանուել Վեյգայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիսաբոն և Երևան քաղաքների վարչական մարմինների՝ կինոյի, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի ոլորտներում մշակութային փոխանակման ծրագրերի ստեղծմանն, ինչպես նաև՝ Լիսաբոնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության և Կոնսոնանսիա լարային նվագախմբի միջև համագործակցության հնարավորություններին ուղղված հարցեր:
Հանդիպումը երկկողմանիորեն որակվեց որպես օգտակար և արդյունավետ՝ հանդիսանալով, երկու քաղաքների միջև, մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման և գործարկմանն ուղղված առաջին քայլ: